Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վա՜յ քեզ, Հայաստան. ինֆանտիլների ինդուստրիա, թե՞ կոլաբորանտների լաբորատորիա

Վա՜յ քեզ, Հայաստան. ինֆանտիլների ինդուստրիա, թե՞ կոլաբորանտների լաբորատորիա
01.07.2024 | 21:07

Որքան «օլուխ» ու տգետ կամ պարզապես անմեղսունակ պետք է լինես, որ այսքան ժամանակ զբաղվես ինքնախաբեությամբ՝ ասելով, թե «առաջին անգամ դեմարկացված ու դելիմիտացված սահման ենք ունենալու, որն այսուհետ անխախտելի է ու անառիկ»:

Որքան կեղծավոր շուն-շանորդի պետք է լինես, որ սեփական ժողովրդիդ ստերով կերակրես ու հույս վաճառես՝ ասելով, թե ուր որ է «խաղաղության պայմանագիր» է կնքվելու, Ադրբեջանն այլևս չի հարձակվելու, պատերազմն այսկերպ կանխվելու է, մենք էլ անվտանգ ու խաղաղ ապրելու ենք»:

ՈՒ սա այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը, որ առ այսօր չի ճանաչել Ալմա-Աթայի հռչակագիրը, առավել ևս որպես հիմք չի համաձայնել այն ներառել «խաղաղության պայմանագրի մեջ, չի հաստատել նախապես պայմանավորված՝ պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը, հետևաբար՝ չի էլ սկսել վերոնշյալ կանոնակարգի ներպետական օրենսդրությամբ համաձայնեցման գործընթացը:

Ավելին՝ Ադրբեջանն այդ դեկլարացիան մեզ «վաճառեց» մի քանի անգամ, որի արդյունքում ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, միակողմանի դուրս բերեց իր զինված ուժերը, այնուհետև, ըստ 1976 թվականի քարտեզների, հանձնեց տարածքներ, բայց փոխարենն այդպես էլ չճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, զորքերն այդպես էլ հետ չքաշեց ու չի էլ պատրաստվում դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից, դելիմիտացվող հատվածներում չվերադարձրեց իր վերահսկողության տակ գտնվող վարելահողերն ու ցանքատարածքները, չհաստատեց մեկ քարտեզի դրույթը՝ համաձայն որի պետք է տեղի ունենա դելիմիտացիա ողջ սահմանի երկայնքով:

Ասել կուզի՝ պայմանավորվածություններն առ այսօր կատարվել են միակողմանի:

Եվ միակողմանի զիջումների արդյունքում մենք Ադրբեջանին տվել ենք մարտավարական ու ստրատեգիական կարևորության դիրքեր, բարձունքներ, խրամուղիներ ու խրամատներ:

Ավելին՝ առ այս պահը Հայաստանը շարժվում է Ադրբեջանի «դեմ տված» օրակարգով ու Ալիևի քմահաճույքները բավարարելով:

Եվ դեռ այսքանից հետո հայկական կողմը կրկին խոսում է «խաղաղության պայմանագրի» օր առաջ կնքելու պատրաստակամության մասին, երբ դեռ լսվում են Ալիևի հերթական պահանջները, որոնց բավարարման արդյունքում վերջինս գուցե և ստորագրի այդ պայմանագիրը:

Իսկ որն ամենազավեշտալին է.

ՀՀ գործող իշխանությունները, որոնք մինչ այդ վստահ ասում էին, թե Տավուշում դելիմիտացիա անելով ու գյուղեր հանձելով մենք խուսափեցինք ու չեզոքացրինք պատերազմն ու հավանական օկուպացիան, ապա այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ «ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Այսինքն՝ նոյեմբերին Ադրբեջանը կրկին ուզում է հարձակվել Հայաստանի վրա։

Իսկ պատճա՞ռը:

Ինչքան ասես.

թե՛ Հայաստանի Սահմանադրությունն ու հռչակագիրն է, որի մեջ թշնամին տեսնում է իր տարածքների հանդեպ նկրտումներ ու ռևանշիստական տարրեր, թե՛ «ռևանշիստների» հնարավոր վերադարձն է իշխանություն, և թե՛ Հայաստանի զինումն է, որն ըստ Բաքվի, անթույլատրելի է:

Դրա համար էլ Ադրբեջանը դատապարտում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի, տվյալ դեպքում՝ «Caesar» ինքնագնացների վաճառքը, իսկ Հայաստանն անգամ ծպտուն չի հանում՝ տեսնելով Ադրբեջանի Իտալիայից նոր գնված ռազմական ինքնաթիռների փորձարկումը, Իսրայելից հրթիռահրետանային կայանների ձեռքբերումն ու առհասարակ՝ գերժամանակակից սպառազինությամբ րոպե առ րոպե միլիտարիզացումը:

Փոխարենը՝ Հայաստանը հաճոյանում է:

Հաճոյանում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային:

Հայաստանը պետք է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին օգնության հասնի, Մարգարայում շահագործման ենթակա հսկիչ-անցագրային կետ կառուցի (որն այդպես էլ չբացվեց), Թուրքիայի նախագահին վրա-վրա շնորհավորական զանգեր կատարի:

Ավելին՝ Պաղեստինի անկախությունը ճանաչի, որով էլ իրեն Թուրքիայի գորովանքին արժանացնի:

ՈՒ թքած, որ Արցախի անկախությունը չի ճանաչում, բայց անհասկանալի միավոր «Պաղեստինի» անկախությունն է ճանաչում:

Թքած, թե այդ պատճառով Իսրայելը կդիտարկի Ադրբեջանին զենքի լրացուցիչ համակարգեր վաճառելու հնարավորությունը, իսկ օրեր անց՝ ցանցային հաղորդակցության չափազանց բարդ համակարգեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, ավելի մեծ մարտագլխիկներով հակատանկային զենքեր ու «Blue Bird» ընկերության արտադրած «Spy-X loitering» զենքի համակարգը ձեռքերելու պայմանավորվածություն ձեռք բերի:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:

Անհեռատես, բախտախնդիր դիլետանտների ու կոլաբորանտների վարած քաղաքականությունն էլ այս հետևանքներն է ունենում ու այս հանգրվանին հասցնում:

Եվ այս ուղեղով Արևմուտք են վազում, որտեղ նրանց սպասող չկա, ԵՄ անդամ դառնալ են ուզում, որտեղ Հայաստանի անդամակցելու հնարավորության մասին անգամ ակնարկ չկա, Արևմուտքում երաշխավոր են փնտրում, որը ևս չկա:

Ընդհակառակը, ԱՄՆ-ի եվրոպական զորքերի հրամանատարությունն Ադրբեջանի զինված ուժերին՝ «Երջանիկ Զինված ՈՒժերի օր քեզ, Ադրբեջա՛ն» վերտառությամբ եղբայրական ողջույն, «Մենք ողջունում ենք ձեր ռազմական ներդրումը տարածաշրջանային կայունության և մեր ուժեղ գործընկերության մեջ» գովեստի խոսքեր է հղում:

Իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՚ Բրայանը ուղիղ պետք է ասի, որ կողմերից և ոչ մեկը մեզ չի դիմել «խաղաղության պայմանագրի» երաշխավոր դառնալու և, առհասարակ, միջնորդային առաքելություն իրականացնելու համար:

Իսկ այն հարցին` Արցախում էթնիկ զտում եղե՞լ է թե՞ ոչ, պատասխանում է՝ «այդ կապակցությամբ մենք հետաքննություն ենք պատվիրել»:

Դե իհարկե, իշխանական տաշտամանից օգտվող, իրենց քաղաքագետ ու քաղգործիչներ համարողներն ու փսևդոարևմատմետ «վերլուծաբաններն» այսպիսի «մանրուքները» կշրջանցեն ու կշարունակեն գովերգել Հավաքական Արևմուտքի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը, կհաստատեն, որ նրանք մեզ փրկելու են, հնարավոր ագրեսիաներն ու էքսպանսիաները չեզոքացնելու են, Ալիևի ախորժակն ու քմահաճույքներն էլ զսպելու են:

Կարևորը՝ ԱԽ քարտուղարը ի լուր աշխարհի հանդգնի ու ասի, թե «Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը մեզանից, հանձնել է Ադրբեջանին ու գնացել»:

Դա էլ քիչ չէ, անիմաստ մեկնի Շվեյցարիա, ի պաշտպանություն ՈՒկրաինայի գագաթնաժողովին մասնակցի, բայց ավարտական փաստաթուղթ չստորագրի ու թևերը թափ տալով հետ գա Երևան:

Ինչևէ, ողբերգական զավեշտը շարունակվում է:

Շարունակեք սեփական ժողովրդին օրնիբուն ստել, հույս վաճառել ու կերակրել խաղաղության մասին հեքիաթներով, պարոնա՛յք իշխանավորներ:

Բայց մի էլ բողոքեք, թե այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնը մեզ «գցել է»:

Ամոթ է:

Մանավանդ, երբ այդ մասին ասում եք ուղիղ տեքստով:

Հասկանում ենք նաև սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելու, Ստոկհոլմյան սինդրոմին վարժեցնելու նարատիվներն ու ձեր կողմից գեներացվող պետականության լինել-չլինելու «մանիֆեստը»:

Հասկանում ենք, որ Ալիևի՝ «դու ինձ 30 տարի շարունակ չես թողել ապրեմ, հերթն իմն է, որ հիմա էլ ես քեզ չթողնեմ ապրես: Ավելին՝ ես դեռ պետք է վրեժս քեզանից լուծեմ» մոլագար ամբիցիան և Բաքվի ագրեսիան ձեր համար լեգիտիմ է համարվում, որովհետև իրոք կարծում եք, որ մենք Ադրբեջանին «չենք թողել 30 տարի ապրի»:

Հասկանում ենք, թե ինչու՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չպետք է համարենք», որ «պետք է ուրախ լինենք, որ Ադրբեջանն է մեր հարևանը, որ հետը պետք է բիզնես անենք»:

Ինչևէ…

Ողորմի քեզ, Լեռ Կամսա՛ր.

«Ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում: Նա թշնամուց ավելի է պաշտպանում թշնամու շահերը»:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ